Ծառուկյանը կտրուկ պատասխանել է՝ ինչում է գերազանցում Թոփուրիային



Սպորտ



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Արման Ծառուկյանը խուսափել է երկարաշունչ մեկնաբանություններից՝ UFC-ի չեմպիոն Իլիա Թոփուրիայի նկատմամբ իր առավելության վերաբերյալ։ Նրա պատասխանը եղել է հակիրճ և վստահ։

UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի երկրորդ համարը զբաղեցնող, Հայաստանը ներկայացնող մարզիկը «Mash на спорте» յութուբյան ալիքին տված հարցազրույցում կտրուկ է պատասխանել այն հարցին, թե ինչով է նա գերազանցում այս քաշային կարգում կազմակերպության գործող չեմպիոն, 29-ամյա անպարտելի Իլիա Թոփուրիային։

Մարտիկը հակիրճ հայտարարել է․ «Ամեն ինչում»։

Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանը նույնպես 29 տարեկան է։ MMA-ում նրա պրոֆեսիոնալ ռեկորդը ներառում է 23 հաղթանակ, որոնցից 15-ը՝ ժամանակից շուտ, և երեք պարտություն։ Ռուս-հայկական մարտիկն ընդհանուր մենամարտերում իր նորամուտը նշել է 2015 թվականի սեպտեմբերին։




Հետևեք մեզ՝ այստեղ






Leave a Comment