«Ալաշկերտին» է միացել Զամբիայի հավաքականի ձախ եզրային հարձակվող Ժոզեֆ Սաբոբոն։ 20-ամյա ֆուտբոլիստը կարիերայի սկզբնական հատվածն անցկացրել է Զամբիայի թիմերում։
2024թ․ հունվարին նա տեղափոխվել է շվեյցարական «Ցյուրիխ», որտեղ կես մրցաշրջան անցկացնելուց հետո միացել է իսրայելական «Հապոել Բեր Շևային»։
Սաբոբոն Զամբիայի մինչև 20 տարեկանների հավաքականում անցկացրել է 4 խաղ, իսկ ազգային հավաքականում մասնակցել է 14 խաղի ու դարձել 1 գոլի հեղինակ։ Ազգային թիմի հետ Սաբոբոն մասնակցել է Մարոկկոյում անցկացված Աֆրիկայի ազգերի գավաթի խաղարկությանը։