Ջանի Ինֆանտինոն ակնարկել է, որ առաջիկայում Ռուսաստանի հավաքականները կվերադառնան միջազգային ասպարեզ

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի նախագահ Ջանի Ինֆանտինոն ակնարկել է, որ առաջիկայում Ռուսաստանի հավաքականները կվերադառնան միջազգային ասպարեզ։

«Պարտավոր ենք դիտարկել Ռուսաստանի նկատմամբ արգելքի վերացումը։ Այդ արգելքը ոչինչ չտվեց, միայն հիասթափություն և ատելություն առաջացրեց։ Ռուսաստանի տղաների և աղջիկների համար Եվրոպայի այլ երկրներում ֆուտբոլ խաղալու հնարավորությունը միայն օգուտ կտար։

Պետք է կանոնադրությունում ամրագրել, որ քաղաքական պատճառներով ոչ մի երկրի չի կարելի արգելել խաղալ ֆուտբոլ»,- Ինֆանտինոյի խոսքերը մեջբերում է Sky News-ը։

Հիշեցնենք, որ արդեն 4 տարի Ռուսաստանի հավաքականներն ու ակումբները զրկված են միջազգային պաշտոնական մրցումներին մասնակցելու իրավունքից Ուկրաինայում՝ ՌԴ զինված ուժերի պատերազմական գործողությունների պատճառով։

Leave a Comment