Արշակ սրբազանի կալանքը երկու ամսով երկարացվեց կալանքը, սահմանափակվեցին տեսակցությունները։ Այս մասին դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Արսեն Բաբայանը։
«Միմիայն ուրախալի լուրն այն է, որ քրոջ երեխաների տեսակցելու մասով միջնորդությունը բավարարվեց։ Միայն քրոջ երեխաները կկարողանան այցելել նրան», — ասաց նա։
Փաստաբանը նաև հայտարարեց, որ նրանք բողոքարկելու են այս որոշումը։
«Սրանով շարունակվում են եկեղեցու դեմ ճնշումները, սրանով շարունակում է Արշակ սրբազանի նկատմամբ այս ամեն ինչը, ինչ որ արվում էր»,- նշեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում։