Ղուկասյանի որդու գործով Գյումրու քաղաքապետարանի աշխատողների խափանման միջոցը փոխվել է

Ղուկասյանի որդու գործով Գյումրու քաղաքապետարանի աշխատողների խափանման միջոցը փոխվել է

3 փետրվարի 2026 – 11:30 AMT

PanARMENIAN.Net – Փետրվարի 2-ին Հակակոռուպցիոն դատարանում՝ դատավոր Սարգիս Դադոյանի նախագահությամբ, կայացել է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի, Կարապետ Ղուկասյանի, Ավետիս Առաքելյանի և «Գյումրու կոմունալ ծառայության» պետ Արտյոմ Մկրտչյանի գործով դատական նիստը, հայտնում է «Փաստինֆոն»:

Դատարանն անփոփոխ է թողել Գյումրու համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Ավետիս Առաքելյանի խափանման միջոց բացակայելու արգելքը, իսկ նրա օգնական Կարապետ Ղուկասյանի նկատմամբ կիրառված կալանքը փոխարինել է տնային կալանքով՝ 3 ամիս ժամկետով։ Արտյոմ Մկրտչյանի խափանման միջոց տնային կալանքը փոխվեց և կիրառվել է վարչական հսկողություն։

Սպարտակ Ղուկասյանը հրաժարվել է ներկայանալ դատական նիստին, դատարանը որոշել է հարկադրաբար ներկայացնել նրան։

Քրեական վարույթը վերաբերում է 2025 թվականի հոկտեմբերի 20-ին Գյումրու համայնքապետարանի շենքում և հարակից հրապարակում ի աջակցություն Վարդան Ղուկասյանի բողոքի ակցիաներին, որն իրավապահները որակել են որպես զանգվածային անկարգություն։

Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 46-452-րդ հոդվածի 2-րդ մասով, ՀՀ քրեական օրենսգրքի 46-452-րդ հոդվածի 3-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով , այն է՝ խմբի կազմում կազմակերպել և ղեկավարել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի գույքի վնասում և ոչնչացում և նույն նպատակով պաշտոնատար անձի նկատմամբ բռնության գործադրում,

Leave a Comment