Միացյալ Նահանգները բանակցություններ է վարում Իրանի հետ և կտեսնի, թե ինչպես կզարգանան իրադարձությունները։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։«Այժմ դեպի Իրան նավեր են շարժվում։ Ամենամեծը, լավագույնները: Եվ մենք հիմա բանակցություններ ենք վարում Իրանի հետ։ Տեսնենք, թե ինչպես այդ ամենը կաշխատի»,-ասել է Թրամփը՝ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին։