Օհանյանի «Մեղսագործները» ֆիլմը «Գրեմմի» 2 մրցանակ է ստացել

Օհանյանի «Մեղսագործները» ֆիլմը «Գրեմմի» 2 մրցանակ է ստացել

2 փետրվարի 2026 – 18:54 AMT

PanARMENIAN.Net – Ամերիկահայ ռեժիսոր Սև Օհանյանի «Մեղսագործները» ֆիլմը «Գրեմմի» մրցանակաբաշխության ընթացքում երկու մրցանակ է ստացել երաժշտության համար։

Մրցանակները շնորհվել են «Լավագույն երաժշտություն տեսողական մեդիայի համար» և «Լավագույն հավաքական սաունդթրեք» անվանակարգերում:

Առաջին անվանակարգում մրցանակը շնորհվել է կոմպոզիտոր Լյուդվիգ Գյորանսոնին, իսկ երկրորդ մրցանակը շնորհվել է ամբողջ ֆիլմին:

«Մեղսագործները» (Sinners) սարսափ ֆիլմը սահմանել է նոր ռեկորդ՝ առաջադրվելով Օսկարի 16 անվանակարգում։

«Մեղսագործներն» այս տարվա «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխությունում երրորդ ամենանոմինացված ֆիլմն էր․ այն ներկայացված էր 7 անվանակարգերում և հաղթել է «Լավագույն կինոթատրոնային/վարձութային ձեռքբերում» (Cinematic and Box Office Achievement) անվանակարգում։

Leave a Comment