Քաղաքաշինության կոմիտեում կայացել է քաղաքացիների ընդունելություն

Քաղաքաշինության կոմիտեում կայացել է 2026թ. քաղաքացիների առաջին ընդունելությունը։

Կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը, տեղակալները, խորհրդականը և պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչները լսել են քաղաքացիների հարցերը, որոնք վերաբերել են քաղաքաշինության բնագավառի կազմակերպությունների լիցենզավորմանը, մասնագետների հավաստագրմանն ու շարունակական մասնագիտական զարգացմանը, Կոնդ թաղամասի վերաբերյալ ծրագրերին։

Քաղաքացիներն ստացել են իրենց հարցերի պատասխանները, և Կոմիտեի նախագահը հանձնարարել է մասնագիտական ստորաբաժանումներին քննարկված հարցերի հետագա ընթացքի մասին տեղեկատվություն տրամադրել ընդունելության մասնակիցներին։

Leave a Comment