Հակակոռուպցիոն կոմիտեն ստուգումներ է իրականացնում Հայկ Կոնջորյանի ձեռք բերած առանձնատան վերաբերյալ. «Ժողովուրդ»

Փետրվար 03,2026 10:21

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի կողմից ձեռք բերված անշարժ գույքի հետ կապված տեղեկությունները պաշտոնապես հաստատվել են։ «Ժողովուրդ» օրաթերթի գրավոր հարցմանն ի պատասխան՝ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ տվյալ գործարքի առնչությամբ իրականացվում են ստուգողական գործողություններ։

Խոսքը վերաբերում է Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Առինջ Բ թաղամասի 7/19 հասցեում գտնվող առանձնատանը, որի շուրջ, մեր տեղեկություններով, իրականացվել կամ իրականացվում էին օպերատիվ կամ ուսումնասիրական բնույթի գործողություններ։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment