ԲԴԽ-ն դատավոր Գոհար Գրիգորյանի համար սահմանեց նվազեցված ծանրաբեռնվածություն՝ 50% տոկոսաչափով

Iravaban.net ուսումնասիրել է Բարձրագույն դատական խորհրդի թիվ ԲԴԽ -10-Ո-10 որոշումը, որով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասաության քաղաքացիական դատարանի դատավոր Գոհար Գրիգորյանին բաշխվելիք գործերի համար սահմանվել է առանձին տոկոսաչափ։

Որոշման հիմքերը և բովանդակությունը

Բարձրագույն դատական խորհուրդը որոշումը կայացրել է՝ քննարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Գոհար Գրիգորյանի աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ գրությունը և նույն դատարանի նախագահի համաձայնությունը։

Որոշումը կայացվել է ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի և 94-րդ հոդվածի 1-ին մասի։

Որոշման բովանդակությունը և կիրառման ժամկետները

Ըստ ԲԴԽ-ի որոշման՝ դատավոր Գոհար Գրիգորյանին բաշխվելիք գործերի համար հավասարաչափ բաշխման չափանիշներից սահմանել 50%-ի չափով նվազեցման տոկոսաչափ՝ 2026 թվականի փետրվարի 3-ից ապրիլի 3-ը ներառյալ:

Որոշման ուժի մեջ մտնելը

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից, այսինքն՝ 2026 թվականի փետրվարի 3-ից։ Որոշումը ստորագրել է ԲԴԽ նախագահ Արթուր Աթաբեկյանը։

                                                                                                           

 

Leave a Comment