Դեմ չեմ «սեքսի նախարարություն» ստեղծելուն, եթե Կարապետյանի ընտանիքի կանայք լինեն առաջին շահառուները. տեսանյութ

«Հանրապետություն» կուսակցության անդամ, Երևանի ավագանու համանուն խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանի խոսքով՝ Հայաստանում ինչ կատարվում է, ասում են՝ քաղաքական է: Միաժամանակ նա նկատում է՝ բնական է, նախընտրական պրոցեսներ են սպասվում, ամեն բան պետք է քաղաքականացվի:

Այս մասին վերջինս ասում է «Հայկական ժամանակ»-ի տաղավարում՝ մեկնաբանելով Գերագույն հոգևոր խորհրդի անդամ հանդիսացող 7 անձի մեղադրանք առաջադրելը և դրա հետ կապված հնչող շահարկումները:

«Որոշ եկեղեցականներ մտել են քաղաքականություն և դարձել քաղաքական գործիչներ, եթե ստանում են քաղաքական գնահատականներ, դա ոչ եթե եկեղեցականների, այլ քաղաքական գործիչների գնահատականներ են: Կաթողիկոսը եկեղեցին և հասարակությունը չպետք է կտրեր իրարից, այլ իր կամքով հեռանար, բայց պայքարում է, որ մնա, որպեսզի փրկի սեփական կաշին․ ինչ-որ բաներ կորցնելու վախ ունի: Եթե եկեղեցական են, չի նշանակում, որ ինչ ուզենան պետք է անեն»,- ասում է նա:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի վերջին ասուլիսին և TRIPP-ի վերաբերյալ նրա մտահոգություններին՝ Խաչատրյանն ընդգծում է. «ԱՄՆ-ն միլիարդավոր դոլարներ է ներդնում ՀՀ-ում, որից Պուտինի թեկնածու Քոչարյանը իրեն վատ է զգում: Ցնցումների ու հիստերիկայի մեջ են, որ ոչնչանում են, իր քաղաքական գերեզմանն է տեսնում Քոչարյանը: Քոչարյանն ուզում է ցույց տալ, թե ուժեղ տղա է, բայց ուժեղ տղերքի ժամանակները վաղուց անցել են, և հետո չենք մոռացել Մեղրիի հետ կապված բանակցությունները: Հայաստանի Հանրապետությունում չկա մի մայր, որ ուզում է պատերազմ. խաղաղության պայմանագիրը ոչ ոք չի կարող չեղարկել»:

«Հանրապետություն» կուսակցության անդամն ասում է՝ դեմ չէ «սեքսի նախարարություն» ստեղծելուն, սակայն մի պայմանով. «Եթե Սարգիս Կարապետյանի ընտանիքի կանայք լինեն առաջին շահառուները: Եթե իրենց ընտանիքում կան անբավարարված կանայք, թող չխառնի ՀՀ-ում բնակվող կանանց հետ»:

Խաչատրյանը միաժամանակ շեշտում է. «Ես կմիջնորդեմ Երևանի բուժհաստատություններին իրենց անվճար բուժման պրոցեսն անելու համար: Ճիշտ տեղից են սկսել իրենց քաղաքական դերը՝ կրկեսից, դրա համար այն արագ բացեցին: Կարապետյանները և Քոչարյանը նույն գծի մեջ են իրենց աշխարհաքաղաքական տիրոջով միասին»:

Անի Խաչատրյանը այն համոզմանն է, որ ընդդիմությունը մահապարտների գունդ չպետք է լինի, այլ պետք է օգնի իշխանությանը, խնդիրները վեր հանի:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Leave a Comment