Դեսպան Օլիվիե Դըկոտինյին Ֆրանսիայի դեսպանատանը ընդունել է Սեն-Սիր ռազմական ակադեմիայի երեք ուսանողի, ովքեր Վազգեն Սարգսյանի անվան հայկական ռազմական ակադեմիայում անցնում են խորացված ուսումնառություն։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունից:
«Մեր երկու երկրների միջև ռազմավարական սերտ հարաբերությունները ձևավորվում են մեր սպաների ուսումից»,- ասվում է հաղորդագրության մեջ։