
Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ WhatsApp-ում բացվել է կեղծ օգտահաշիվ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի անուն-ազգանունով։
«Տվյալ օգտահաշվից հնարավոր է ուղարկվեն հաղորդագրություններ՝ տարբեր տեղեկություններ կամ գործողություններ պահանջելու նպատակով։
Խնդրում ենք լինել առավել զգոն․
-
չպատասխանել նման հաղորդագրություններին, -
չտրամադրել անձնական կամ ծառայողական որևէ տեղեկություն (գաղտնաբառեր, կոդեր, բանկային տվյալներ և այլն), -
չկատարել փոխանցումներ կամ այլ գործողություններ՝ նման պահանջներով -
անհրաժեշտության դեպքում արգելափակել (Block) և նշել որպես խարդախություն/Spam (Report)»,- ասվում է հաղորդագրությունում
Դիտումների քանակ5