Ծաղկաձորում անցկացվել է ձյան վոլեյբոլի Հայաստանի առաջնությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ծաղկաձորում կայացել է ձյան վոլեյբոլի Հայաստանի առաջնությունը:

Թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց պայքարոււմ չեմպիոն են դարձել «Երևան» մարզական ակումբի թիմերը։

Տղամարդկանց առաջնությունն անցկացվել է շրջանաձև համակարգով, իսկ կանանց թիմերը մրցել են երեք ենթախմբերում և կիսաեզրափակիչում:

Տղամարդկանց պայքարում «Երևանը» (Վահե Նազարյան, Խաչատուր Ասմարյան, Հայկ Բաղրամյան և Հովհաննես Ասմարյան) հաղթել է բոլոր մրցակիցներին։ Երկրորդ տեղը գրավել է «Նոր Նորքը», իսկ երրորդը՝ «Սոֆթ» թիմը:

Կանանց առաջնությունում ևս «Երևանը» (Միլենա Տոնոյան, Ամալյա Կարապետյան, Ելիզավետա Տոնոյան, Վերա Մկրդումյան) գրանցել է 100 տոկոսանոց արդյունք։ Երկրորդ տեղը զբաղեցրել է ԲՊՀ-ի թիմը, լավագույն եռյակը եզրափակել է «Աջափնյակը»։

Հաղթողները Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի կողմից կստանան 150.000 դրամ, երկրորդ տեղ գրաված թիմերը՝ 90.000 դրամ, բրոնզե մեդալակիրները՝ 60.00 դրամ։

Leave a Comment