Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պաշտոնապես հայտարարել է Գազայի հատվածի կառավարումը Գազայի կառավարման ազգային կոմիտեին փոխանցելու համար անհրաժեշտ բոլոր վարչական և կազմակերպչական ընթացակարգերի ավարտի մասին։ Այս մասին հայտնում են միջազգային լրատվամիջոցները։ Շարժման ներկայացուցիչ Հազեմ Կասեմի փոխանցմամբ՝ իշխանության փոխանցման գործընթացը լինելու է թափանցիկ և համապարփակ՝ ընդգրկելով բոլոր ոլորտները հենց այն պահից, երբ անկախ կոմիտեն մուտք գործի էքսկլավի տարածք։ Այս գործընթացը գտնվում է հատուկ վերահսկող հանձնաժողովի հսկողության տակ, որի կազմում ներառված են պաղեստինյան տարբեր խմբակցությունների, տոհմերի, քաղաքացիական կազմակերպությունների ներկայացուցիչներ և միջազգային կառույցների հետ կապ ունեցող անձինք։ ՀԱՄԱՍ-ը կոչ է արել բոլոր կողմերին աջակցել այս ապաքաղաքական կառույցի աշխատանքին, որպեսզի առաջիկա երկու տարում հնարավոր լինի սկսել […]