Հայաստանի ԳԽ և ԼՂՀ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․
«2023թ. սեպտեմբերի 9-ի պաշարված Ստեփանակերտն է՝ ԱԺ նստավայրը: Անվտանգության ուժերը քաղաքացիներին արգելում են Սամվել Շահրամանյանին նախագահ «ընտրելու» դեմ բողոքի ցույց անել:
Տաս օր հետո Ադրբեջանը կհարձակվի, իսկ սեպտեմբերի 26-ին «Արցախը կունենա կարգավիճակ և Հայաստանի հետ ցամաքային կապ» խոստումով պաշտոնն ստանձնած Շահրամանյանը կստորագրի ԼՂՀ լուծարման հրամանագիրը, հարյուր հազար արցախցի կբռնատեղահանվի:
Թե բա՝ դատարանը մերժել է Շահրամանյանի հայցը: Իսկ ի՞նչ էր նա «հայցել»․ որ պատմության դասագրքից հանեն ԼՂՀ լուծարման մասին իր հրամանագրի հիշատակումը: Ֆրանսիայի միապետն ասում էր. «Պետությունը ես եմ»: Շահրամանյանն էլ, երևի, կարծում է, որ «ինքը պատմությունն է»»:
