Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունգարիայի ԱԺ փոխնախագահ Իշտվան Յակաբի հետ

Քաղաքականություն

02.02.2026 | 17:02

ՀՀ Ազգային ժողովից հայտնում են, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 2-ին հանդիպել է Հունգարիայի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Իշտվան Յակաբի հետ:

«Շնորհակալություն հայտնելով ՀՀ կատարած այցի համար՝ Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել նման այցերի կարեւորությունը Հայաստան-Հունգարիա հարաբերությունների զարգացման տեսանկյունից:

Իշտվան Յակաբն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին ջերմ ընդունելության համար՝ նշելով, որ առկա է երկկողմ հարաբերությունները զարգացնելու մեծ ներուժ:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ հարաբերությունների, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղության, ինչպես նաեւ միջխորհրդարանական կապերի ակտիվացման շուրջ»,- ասված է հաղորդագրությունում։

 

Leave a Comment