Փաշինյանը Աբու Դաբիում կմասնակցի «Մարդկային եղբայրության համար» 2026 մրցանակաբաշխությանը

Փետրվարի 4-ին Աբու Դաբիում Շեյխ Զայեդ հիմնադրամի կողմից կազմակերպվող «Մարդկային եղբայրության համար» 2026 թվականի մրցանակաբաշխությանը կմասնակցի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին տեղեկությունը հաստատել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել էին, որ Փաշինյանն ու Ալիևը միասին կմեկնեն Աբու Դաբի և կմասնակցեն նշված միջոցառմանը։

Leave a Comment