Ղրիմի ափերի մոտ՝ Ազովի ծովում, 4.8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Ազովի ծովում՝ Կերչից մոտավորապես 80 կիլոմետր հեռավորության վրա, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ղրիմի դաշնային համալսարանի սեյսմոլոգիայի և գեոդինամիկայի ինստիտուտից։
«Ցնցումները գրանցվել են Մոսկվայի ժամանակով ժամը 12:47-ին, էպիկենտրոնը գտնվել է Ազովի ծովում՝ Կերչից մոտավորապես 80 կիլոմետր հեռավորության վրա», – հայտնել են ինստիտուտից՝ հավելելով, որ 4 մագնիտուդով ցնցումները զգացվել են Ղրիմի ափին։
Եվրասիական սեյսմիկ կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 4.8 մագնիտուդ, էպիկենտրոնը գտնվել է Ազովի ծովում՝ մոտ 10 կիլոմետր խորության վրա։