Սևանա լճում արդյունագործական որսի հսկողության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցեր են քննարկվել


ՇՄՆ էկոպարեկային ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանն ընդլայնված խորհրդակցություն-քննարկում է անցկացրել՝ ծառայության ղեկավար կազմի և կառուցվածքային ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ։

Ինչպես հայտնել են ծառայությունից, քննարկման առանցքում Սևանա լճում արդյունագործական որսի իրականացման հսկողության արդյունավետության բարձրացմանը վերաբերող հարցերն են եղել։
Մասնավորապես՝ քննարկվել են մուտքի և ելքի 25 տեղամասերի կահավորմանը, դրանց հավասարաչափ ծանրաբեռնվածության մեխանիզմների մշակմանը և որսի իրականացման ժամային գրաֆիկի փոփոխության անհրաժեշտությանը վերաբերող հարցեր։

Էկոպարեկային ծառայությունը բնակչությանը ևս մեկ անգամ իրազեկում է՝

Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսն արգելվում է իրականացնել Կառավարության կողմից սահմանված և պայմանագրի գործողության ժամկետներից դուրս ժամկետներում։

Ձկների արդյունագործական որսն իրականացնելու նպատակով արգելվում է.

Մուտքը Սևանա լիճ և ելքը լճից Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի հրամանով հաստատված մուտքի և ելքի տեղամասերից դուրս տարածքներից,

Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարի հրամանով հաստատված ժամային գրաֆիկից դուրս ժամանակահատվածում:

Վերոնշյալ պահանջների խախտումն առաջացնում է օրենքով սահմանված վարչական կամ քրեական պատասխանատվություն։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

48 դիտում

Leave a Comment