Չեխիայի Օստրավա քաղաքում ընթացող WTA 250 կարգի միջազգային մրցաշարի 1/16 եզրափակչում Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը 6։3, 2։6, 6։3 հաշվով հաղթել է աշխարհի 88-րդ ռակետ, ճապոնացի Մոյուկա Ուչիջիմային։
1/8 եզրափակչում Ավանեսյանի մրցակիցը կլինի Ալիսիա Պարկս (ԱՄՆ, 99-րդ ռակետ)-Ջուլիա Գրաբեր (Ավստրիա, 95-րդ ռակետ) զույգի հաղթողը։