Քննարկվել է պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության ներկայիս ընթացքը


ՊՆ վարչական համալիրում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն առանձնազրույց է ունեցել Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանի հետ, որին հաջորդել է հանդիպում՝ պատվիրակությունների ընդլայնված կազմով:

626692157_1237006835249113_4405058265509944685_n.jpg (300 KB)

Ինչպես հայտնել են Պաշտանության նախարարությունից․ զրուցակիցները քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստանի և Հնդկաստանի միջև համագործակցության ներկայիս ընթացքը, ամփոփել երկկողմ համագործակցության պլանի շրջանակում իրականացված միջոցառումների արդյունքները:

Կողմերն անդրադարձել են նաև 2026 թվականի համար պլանավորված միջոցառումների արդյունավետ իրականացմանը վերաբերող մի շարք հարցերի:

626825782_1237006868582443_1402063229447015529_n.jpg (261 KB)

Երկուստեք կարևորվել է կրթական, մասնագիտական վերապատրաստման, վարժանքների և զորավարժությունների, տարբեր բնագավառներում փորձի փոխանակման միջոցառումների անցկացումը Հայաստանում և Հնդկաստանում:

626464631_1237006781915785_853267083707982026_n.jpg (271 KB)

Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկայացրել է ՀՀ զինված ուժերի կերպափոխման ուղղությունները՝ ընդգծելով պաշտպանության բնագավառում Հայաստան-Հնդկաստան համագործակցության կարևորությունն այս գործընթացում:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

131 դիտում

Leave a Comment