Փաշինյանն ու Ալիևը Աբու Դաբիում կմասնակցեն «Զայեդ» մրցանակի հանձնման արարողությանը

Քաղաքականություն

02.02.2026 | 16:08

Շեյխ Զայեդ հիմնադրամի «Զայեդ մարդկային եղբայրության մրցանակի» 2026 թվականի մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիում։ Ադրբեջանական լրատվամիջոցների հայտնում են, որ արարողությունը տեղի կունենա 2026 թվականի փետրվարի 4-ին։

Հաղորդվում է, որ արարողությանը կմասնակցեն նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երկու երկրների ղեկավարներն արժանացել են այս մրցանակին։

Թարգմանություն՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a Comment