«Նոր Զովք»-ի անվտանգության ծառայության պետն ու աշխատակիցը ծեծել են սուպերմարկետի 19-ամյա բանվորին. Shamshyan.com

Shamshyan.com. Հունվարի 28-ին, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժին է զանգահարել մի կին և հայտնել, որ Փափազյան փողոցի 14 հասցեում գործող «Նոր Զովք» սուպերմարկետում անվտանգության աշխատակիցները ծեծի են ենթարկել իր թոռանը։

Նշված մարկետ է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ որտեղ էլ Երևանի բնակիչ 19-ամյա տղան ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը «Նոր Զովք» սուպերմարկետում անվտանգության պետը և աշխատակիցները իրեն ծեծի են ենթարկել՝ մի քանի անգամ հարվածներ հասցնելով մարմնի տարբեր հատվածներին, պատճառելով ֆիզիկական ցավ։

Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ նշված արարքը կատարել են Արմավիրի մարզի բնակիչներ 39-ամյա Ալբերտ Գ․-ն և Երևանի բնակիչ 56-ամյա Կարեն Մ․-ն:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment