Հոլանդի նոր ռեկորդը՝ այս անգամ խաղադաշտից դուրս

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը ճանաչվել է ամենախոշոր հարկատուն Անգլիայի Պրեմիեր լիգայի ֆուտբոլիստների շրջանում։ Ըստ Sunday Times-ի՝ վերջին 12 ամիսներին նորվեգացին վճարել է գրեթե 17 միլիոն ֆունտ ստերլինգ հարկ:

Հաղորդվում է, որ Հոլանդի հիմնական աշխատավարձը կազմում է շաբաթական 500 հազար ֆունտ։ Եվս 10 միլիոն ֆունտ ֆուտբոլիստը վաստակել է իմիջային իրավունքների և բոնուսային վճարների տեսքով։ Նշվում է, որ 25-ամյա հարձակվողը նախորդ տարվա հունվարին ակումբի հետ կնքել է նոր երկարաժամկետ պայմանագիր, որն ուժի մեջ է մինչև 2034 թվականը։

Հարկային վճարումների ցուցակի երկրորդ հորիզոնականում «Լիվերպուլի» առաջատար Մոհամեդ Սալահն է (14,5 մլն ֆունտ), իսկ եռյակը եզրափակում է «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն (10,9 մլն ֆունտ):

Իդեպ Հոլանդն ու Սալահն ընդգրկվել են նաև Sunday Times-ի՝ Մեծ Բրիտանիայի 100 խոշորագույն հարկատուների ընդհանուր վարկանիշում՝ զբաղեցնելով համապատասխանաբար 72-րդ և 81-րդ հորիզոնականները։

Leave a Comment