News.am. Նոր մեղադրանք է առաջադրվել Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի, ինչպես նաև՝ Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալի օգնական Կարապետ Ղուկասյանի, Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Ավետիս Առաքելյանի և «Գյումրու կոմունալ ծառայության» ՀԲՀ-ի բաժնի պետ Արտյոմ Մկրտչյանի նկատմամբ։
Սպարտակ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խմբի կազմում կազմակերպել և ղեկավարել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի գույքի վնասում և ոչնչացում և նույն նպատակով պաշտոնատար անձի նկատմամբ բռնության գործադրում, ինչպես նաև՝ կազմակերպել և ղեկավարել է հասարակական անվտանգությանը սպառնացող զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդվել են բռնության գործադրմամբ, գույք ոչնչացնելով և վնասելով։
Նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 46-452-րդ հոդվածի 2-րդ մասի, 46-452-րդ հոդվածի 3-րդ մասի և 327-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, այն է՝ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը և զանգվածային անկարգություններին մասնակցելը։
Կարապետ Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա խմբի կազմում, անցել է իր իշխանական և ծառայողական լիազորությունները, կատարել է այնպիսի արարք, որը դուրս է իր լիազորությունների շրջանակից, ինչի հետևանքով էական վնաս է պատճառվել անձի, կազմակերպությունների, իրավունքներին, ազատություններին, օրինական շահերին և հասարակության օրինական շահերին, իր հերթին՝ խմբի կազմում կազմակերպել և ղեկավարել է պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու նպատակով պաշտոնատար անձի գույքի վնասում և ոչնչացում և նույն նպատակով պաշտոնատար անձի նկատմամբ բռնության գործադրում, ինչպես նաև՝ կազմակերպել և ղեկավարել է հասարակական անվտանգությանը սպառնացող զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդվել են բռնության գործադրմամբ, գույք ոչնչացնելով և վնասելով։
Նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 46-452-րդ հոդվածի 2-րդ մասի, 46-452-րդ հոդվածի 3-րդ մասի և 327-րդ հոդվածի 1-ին մասի և 441-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի հատկանիշներով։ Այն է՝ պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը և զանգվածային անկարգություններին մասնակցելը և պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: