Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Չինաստանի կոմունիստական կուսակցության «Quushi» ամսագրի հետ զրույցում խոսել է յուանը համաշխարհային պահուստային արժույթ դարձնելու անհրաժեշտության մասին։
Չինաստանին անհրաժեշտ է «ուժեղ արժույթ», որը կարող է գտնել «լայն կիրառություն միջազգային առևտրում, ներդրումներում, արտարժույթի շուկաներում և հասնել պահուստային արժույթի կարգավիճակի»,- նշել է նա։
Նա կարծում է, որ երկրին անհրաժեշտ է «հզոր կենտրոնական բանկ», որը կարող է արդյունավետորեն կառավարել փողը, գլոբալ առումով մրցունակ ֆինանսական հաստատություններ և միջազգային ֆինանսական կենտրոններ, որոնք կարող են «ներգրավել համաշխարհային կապիտալ և ազդել համաշխարհային գնագոյացման վրա»։