ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 2, 24News
Եթե Վարդան Ղուկասյանի փեսան չլինեի, մեղադրյալի աթոռին չէի լինի, նա միշտ ռեպրեսիաների տակ է եղել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Գյումրի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ, Վարդան Ղուկասյանի փեսա Ավետիս Առաքելյանը։
«Եթե իմ հանդեպ էլ սկսեն անհարկի կալանք և այլն, ապա քաղաքը կտանենք կոլափսի, ինչպես եղավ 2024 թվականին, այնպես էլ հիմա»,- ասաց նա։
Առաքելյանի խոսքով, քրեական գործի շրջանակներում իր բնակարանում խուզարկություն է իրականացվել․ «Ստուգել են հեռախոսս, թե ում հետ եմ կապի մեջ եղել և այլն։ Ոչ մի մտավախություն չկա, դուրս ենք եկել պայքարի և այդ պայքարը հասցնելու ենք իր նպատակին»,- նշեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
–00—ՅՄ