Հունիսի 1-ից «Հին Խնձորեսկի» մուտքը կդառնա վճարովի

Հունիսի 1-ից «Հին Խնձորեսկի» մուտքը կդառնա վճարովի

2 փետրվարի 2026 – 14:43 AMT

PanARMENIAN.NetՀունիսի 1-ից «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը կդառնա վճարովի, հայտնում է ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը։

Արդեն նախորդ տարվանից ակտիվորեն ընթացքի մեջ են դրվել հնավայրի բարեկարգման աշխատանքները՝ այցելուների համար այն առավել հարմարավետ ու մատչելի դարձնելու նպատակով։

Կատարվել են մաքրման, տարածքի բարեկարգման, զբոսաշրջային արահետների ձևավորման և հարդարման աշխատանքներ։

Հին ու Նոր Խնձորեսկն իրար կապող դժվարանցանելի հատվածներում քարե և փայտե աստիճաններ են կառուցվել, արահետները գծանշվել են ու կահավորվել ուղղորդող և տեղեկատվական ցուցանակներով։

Տեղեկատվական մոդուլային կենտրոնի տեղադրման նպատակով հողային աշխատանքներ են մեկնարկել։ Ինֆո կենտրոնն ապահովելու է համալիր ծառայությունների մատուցում (զբոսավարի, պահպանության, անվտանգության, և այլն)։

«Նախատեսված բարեկարգման ու հարդարման աշխատանքների ավարտից հետո՝ հունիսի 1-ից, «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի մուտքը կդառնա վճարովի։ Տոմսերի վաճառքից գոյացած գումարը կուղղվի հնավայրի պահպանմանն ու զարգացմանը»,- ասված է հաղորդագրությունում։

Leave a Comment