Պապոյան Գևորն իզուր կլառնետիստ չի դարձել



Խոսելով Նիկոլի «Վարչաբենդի» մասին՝ վերջինիս  մանկլավիկ Պապոյան Գևորը ցավ է հայտնել, որ իրեն նվագելու հնարավորություն Նիկոլը չի տվել: «Ես երաժշտական դպրոց եմ ավարտել, կլառնետ եմ նվագում, միգուցե հաջորդ անգամ նվագեմ»,-մասնավորապես՝ հայտարարել է անտեսված Գևորը:


Հայ ժողովուդրը շատ մեծ  բան է կորցրել, որ Գևորը «իտոգում» պրոֆեսիոնալ կլառնետիստ չի դարձել. ոչ միայն հնարավորությու կունենայինք՝ վայելելու Գևորի երաժշտական տաղանդից ծնունդ առնող ելևէջները, այլև Հայաստանի էկոնոմիկայի հերը չէր անիծվի: Չնայած ով էլ Գևորի տեղը լիներ, ում էլ Նիկոլը նշանակեր, նույն արդյունքն էր լինելու՝ 0. Նիկոլին երկրի էկոնոմիկան վերականգնելու համար չեն վարչապետ սարքել:


Գևորը երաժշտական դպրոց ավարտելու հարցում բան չի կորցրել. իշխանությունը կորցնելուց հետո կարող է և կլառնետ փչել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment