Մինչև Հայաստանում հերթական ընտրությունները մենք կարող ենք խաղաղության պայմանագիր կնքել. ադրբեջանցի պատգամավոր

168.am. Մինչև Հայաստանում հերթական ընտրությունները, այսինքն՝ մինչև այս տարվա հունիս, մենք կարող ենք խաղաղության պայմանագիր կնքել: Այս մասին Միլլի Մեջլիսի այսօրվա նիստում հայտարարել է Ադրբեջանի պատգամավոր Գուդրաթ Հասանգուլիևը:

Նրա խոսքով՝ դրա համար Հայաստանը պետք է պարտավորություն ստանձնի, որ իր նոր Սահմանադրության մեջ «տարածքային պահանջներ» չեն լինի Ադրբեջանի նկատմամբ:

«Մեր օրենսդրության համաձայն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պատերազմը ճանաչվում է որպես Հայրենական պատերազմ։ Հետևաբար, Սահմանադրության համաձայն, խաղաղության պայմանագիր ստորագրելու համար անհրաժեշտ է Միլլի Մեջլիսի համաձայնությունը։ Խաղաղության պայմանագիրը նախաստորագրվել է անցյալ օգոստոսին։ Այն պետք է քննարկվի խորհրդարանում։ Ես առաջարկում եմ այս հարցը ներառել գարնանային նստաշրջանի աշխատանքային ծրագրում։

Թուրքիայի և Հայաստանի միջև մինչև մարտ ամիսը ճանապարհների բացման հարցը նույնպես քննարկվում է»,-ասել է պատգամավորը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment