https://arm.sputniknews.ru/20260202/brnutjunner-ev-dramahavaq-inch-dimumner-e-stacel-hh-krtutjan-teschakan-marminy-98309453.html
Բռնություններ և դրամահավաք. ի՞նչ դիմումներ է ստացել ՀՀ կրթության տեսչական մարմինը
Բռնություններ և դրամահավաք. ի՞նչ դիմումներ է ստացել ՀՀ կրթության տեսչական մարմինը
Sputnik Արմենիա
Կրթության տեսչական մարմնի ղեկավարի խոսքով` դպրոցներում ամենահաճախ հանդիպող խախտումները կապված են տնօրենների գործառույթների և բուլինգի դեպքերի հետ։ 02.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-02T12:59+0400
2026-02-02T12:59+0400
2026-02-02T13:01+0400
հայաստան
դպրոց
բռնություն
դրամահավաք
բուլինգ
վաղարշակ մատիկյան
տնօրեն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/04/26333225_0:151:1600:1051_1920x0_80_0_0_7d09c311574846a76b698aecdb4d87b9.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. ՀՀ կրթության տեսչական մարմինը 2025 թվականին ստացել է 195 դիմում-բողոք, որոնց ծանրակշիռ մասը՝ 159-ը, վերաբերել է դպրոցներին։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը։Նրա խոսքով՝ դիմում-բողոքներից 77-ը բավարարվել է, 42-ը վերահասցեագրվել է այլ մարմինների, իսկ 64-ի ուղղությամբ տրվել են պարզաբանումներ։Նրա խոսքով՝ տեսչական մարմինը 101 ստուգում է իրականացրել և ամենաշատ խախտումներն արձանագրել հանրակրթական հաստատություններում։ Կրթության տեսչական մարմնի ղեկավարն առանձնացրեց ամենահաճախ հանդիպող խախտումները։«Նախադպրոցական կրթության ոլորտում ամենահաճախ հանդիպող խախտումը հիմնականում վերաբերում է զարգացնող միջավայրին և համակազմի ճիշտ ձևավորմանը, այսինքն՝ որքանով է տարիքային խմբերի համամասնությունը և սաների ընդգրկվածությունն իրականացվել օրենսդրությանը համապատասխան։ Դպրոցներում ամենահաճախ հանդիպող խախտումները կապված են տնօրենների գործառույթների հետ, մասնավորապես՝ ուսումնական հաստատությունում բարենպաստ բարոյահոգեբանական միջավայրի բացակայությանը, որն անմիջապես տնօրենի աշխատանքային գործառույթն է»,– նշեց Մատիկյանը։Ըստ նրա՝ ուսումնական հաստատություններում արձանագրվում է նաև բուլինգի դեպքերի աճ, սակայն ոչ թե դեպքերն են շատացել, այլ մարդիկ արդեն գիտեն` ինչ է բուլինգը, և նրանք դեպքերի մասին բողոք են ներկայացնում։Անգլերենի դիմորդները կարող են լրացուցիչ քննություն հանձնել. թեստերում սխալներ են եղել
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/02/04/26333225_0:0:1600:1200_1920x0_80_0_0_e9aed72569056e31c1f998c089f4d072.jpg.webp
հայաստան, դպրոց, բռնություն, դրամահավաք, բուլինգ, վաղարշակ մատիկյան, տնօրեն
հայաստան, դպրոց, բռնություն, դրամահավաք, բուլինգ, վաղարշակ մատիկյան, տնօրեն
Կրթության տեսչական մարմնի ղեկավարի խոսքով` դպրոցներում ամենահաճախ հանդիպող խախտումները կապված են տնօրենների գործառույթների և բուլինգի դեպքերի հետ։
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի – Sputnik. ՀՀ կրթության տեսչական մարմինը 2025 թվականին ստացել է 195 դիմում-բողոք, որոնց ծանրակշիռ մասը՝ 159-ը, վերաբերել է դպրոցներին։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց տեսչական մարմնի ղեկավար Վաղարշակ Մատիկյանը։
Նրա խոսքով՝ դիմում-բողոքներից 77-ը բավարարվել է, 42-ը վերահասցեագրվել է այլ մարմինների, իսկ 64-ի ուղղությամբ տրվել են պարզաբանումներ։
«Վերահասցեագրված դիմում-բողոքների շարքում, բացի ԿԳՄՍ նախարարություն ուղարկվածներից, մի մասն ուղարկվել է համապատասխան ուժային կառույցներին, քանի որ դրանք հիմնականում կապված են ուսումնական հաստատություններում բռնությունների և դրամահավաքների դեպքերի հետ, որոնք դուրս են տեսչական մարմնի լիազորություններից»,– ասաց Մատիկյանը։
Նրա խոսքով՝ տեսչական մարմինը 101 ստուգում է իրականացրել և ամենաշատ խախտումներն արձանագրել հանրակրթական հաստատություններում։ Կրթության տեսչական մարմնի ղեկավարն առանձնացրեց ամենահաճախ հանդիպող խախտումները։
«Նախադպրոցական կրթության ոլորտում ամենահաճախ հանդիպող խախտումը հիմնականում վերաբերում է զարգացնող միջավայրին և համակազմի ճիշտ ձևավորմանը, այսինքն՝ որքանով է տարիքային խմբերի համամասնությունը և սաների ընդգրկվածությունն իրականացվել օրենսդրությանը համապատասխան։ Դպրոցներում ամենահաճախ հանդիպող խախտումները կապված են տնօրենների գործառույթների հետ, մասնավորապես՝ ուսումնական հաստատությունում բարենպաստ բարոյահոգեբանական միջավայրի բացակայությանը, որն անմիջապես տնօրենի աշխատանքային գործառույթն է»,– նշեց Մատիկյանը։
Ըստ նրա՝ ուսումնական հաստատություններում արձանագրվում է նաև բուլինգի դեպքերի աճ, սակայն ոչ թե դեպքերն են շատացել, այլ մարդիկ արդեն գիտեն` ինչ է բուլինգը, և նրանք դեպքերի մասին բողոք են ներկայացնում։