Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանում՝ դատավոր Աշոտ Հովհաննիսյանի նախագահությամբ, մերժվել է Արցախի հինգերորդ նախագահ Սամվել Շահրամանյանի հայցն՝ ընդդեմ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի պատմության 9-րդ դասարանի գրքի հեղինակ Նժդեհ Հովսեփյանի։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատել է քաղաքացիական դատարանների խոսնակ Ալեքսանդրա Հովսեփյանը։ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հայցադիմում էր ներկայացրել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ պահանջելով հերքել «Հայաստանի պատմություն» 9-րդ դասարանի դասագրքում տեղ գտած այն տեղեկությունը, թե նա ստորագրել է ԼՂՀ-ն լուծարելու հրամանագիր: Հայցադիմումը ներկայացվել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և դասագրքի տվյալ հատվածի հեղինակ Նժդեհ Հովսեփյանի դեմ: Շահրամանյանը դատարանից խնդրում էր պարտավորեցնել պատասխանողներին հերքել դասագրքի «ԼՂ […]