Ռուսաստանը չի ցանկանում համաշխարհային հակամարտություն, մենք խելագար չենք․ Մեդվեդև

ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն ասել է, որ աշխարհը շատ վտանգավոր է դառնում, բայց Ռուսաստանը չի ցանկանում համաշխարհային հակամարտություն․ գրում է Reuters գործակալությունը։ 

Նշվում է, որ Մեդվեդևը, որը բազմիցս զգուշացրել է միջուկային «ապոկալիպսիսի» ռիսկերի մասին, ասել է, որ Արևմուտքը բազմիցս անտեսել է Ռուսաստանի շահերը։

«Իրավիճակը շատ վտանգավոր է», – նշել է նա Reuters-ին, ТАСС-ին և WarGonzo-ին տված հարցազրույցում։

«Մենք հետաքրքրված չենք համաշխարհային հակամարտությունով։ Մենք խելագար չենք», – ասել է Մեդվեդևը՝ հավելելով, սակայն, որ «գլոբալ հակամարտությունը չի կարելի բացառել»։

 

Leave a Comment