Փետրվար 02,2026 12:44
«Ազատություն». Կիրակի Լոս Անջելեսում տեղի է ունեցել «Գրեմմի» երաժշտական մրցանակաբաշխության 68-րդ արարողությունը։
Տարվա լավագույն ալբոմ է ճանաչվել պուերտոռիկացի ռեփեր Bad Bunny-ի Debí Tirar Más Fotos ալբոմը։ Լավագույն ձայնագրության անվանակարգում հաղթել է Կենդրիկ Լամարի և SZA-ի համատեղ Luther ստեղծագործությունը։
Միջոցառման ընթացքում կյանքի նվաճումների համար հատուկ մրցանակը շնորհվել է լեգենդար ամերիկացի երգչուհի, հայկական արմատներ ունեցող Շերին։
Այս տարվա մրցանակաբաշխությունն աչքի է ընկել նաև քաղաքական շեշտադրումներով։ Մի շարք մրցանակակիրներ և հյուրեր քննադատել են ԱՄՆ ներգաղթային ոստիկանության գործողությունները՝ նշելով, որ վերջին շաբաթներին դրանց հետևանքով երկու ցուցարար է զոհվել։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: