Միջուկային զենքը բացառապես վտանգավոր է, բայց եթե խոսքը գնա երկրի ճակատագրի մասին, ոչ ոքի չպետք է կասկածի, որ Ռուսաստանն այն կկիրառի, հայտարարել է Դմիտրի Մեդվեդևը TASS-ի, Reuters-ի և Wargonzo նախագծի հետ հարցազրույցում։
«Յուրաքանչյուր ոք, ով համաձայնել է առաջադրվել և ընտրվել է միջուկային տերության նախագահ, չի կարող բացառել դա։ Հակառակ դեպքում նա պարտավոր է հրաժարական տալ»,- ասել է նա ՏԱՍՍ-ին: