Կապանի և Ագարակի որոշ հասցեներում վթարային ջրանջատումներ են սպասվում


«Վեոլիա ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, փետրվարի 2-ին՝ ժամը 09:45-14:00-ը, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի 14-24 շենքերի ջրամատակարարումը:

Փետրվարի 2-ին` ժամը 11:30-16:00-ն, կդադարեցվի Ագարակ քաղաքի ջրամատակարարումը: 

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում

Տպել

54 դիտում

Leave a Comment