Լեհաստանում ցրտահարության պատճառով ավելի քան 50 մարդ է մահացել

Լեհաստանում ձմռան սկզբից ի վեր ցածր ջերմաստիճանի պատճառով մահացել է ավելի քան 50 մարդ, լրագրողներին հայտնել է Հանրապետության ներքին գործերի և կառավարման փոխնախարար Վիեսլավ Շեպանսկին։

«Սաստիկ ցրտի ալիքը հասնում է իր գագաթնակետին։ Մենք տխուր լուրեր ունենք նոր զոհերի մասին։ Այս պահին մենք տեղեկություններ ունենք 54 մահվան դեպքի մասին։ Մենք նաև տեղեկություններ ունենք հիպոթերմիայով տառապող 36 մարդու մասին», -ասել էՇչեպանսկին։

Նա պարզաբանել է, որ լքված տներում ապրող մարդիկ հաճախ դառնում են ցրտահարության զոհ։

Leave a Comment