Վարդանյան Ծովիկը կորցրել է իրականության հետ կապը



Հարցին՝ դուք անհամարժեք չե՞ք գտնվում միջազգային իրադրությանը՝ կարծելով, որ աշխարհում կարող են պատերազմներ մոլեգնել ու նորերը լինել, իսկ այստեղ՝ խաղաղություն,ՔՊ-ական Վարդանյան Ծովիկը հայտարարել է, թե այդ տրամաբանությամբ կարելի է մտածել, որ այն ողջ ընթացքում, երբ մենք պատերազմում էինք, իսկ աշխարհում շատ համերաշխ ապրում էին բոլորը, մենք համարժեք չէինք: «Եվ ի՞նչ է դա փոխում»,-հռետորական հարց է բարձրացրել Ծովիկը՝ շարունակելով՝ Թրամփի ուղին այն մասին է, որ ՀՀ-ն այլևս ապրելու է խաղաղության մեջ, իսկ ՀՀ քաղաքացին մտածելու է միայն իր բարեկեցության մասին:

Նախ՝ հարց է առջանում՝ ի՞նչ նկատի ունի Ծովիկը, երբ խոսում է պատերազմի մասին, 44-օրյա՞ն, թե՞ 90-կանների կեսերից մինչև 2020-ը, երբ գործում էր լոկ զինադադար: Եթե վերջին տարբերակը նկատի ունի Ծովիկը, ապա պետք է արձանագրել, որ նա լավ չի ընկալել համաշխարհային իրողությունները. զինադադարի պահպանման պատճառներից մեկն էլ այն ռեալներն էին, որոնք հաստատվել էին ԽՍՀՄ փլուզումից հետո, մինչդեռ այժմ կործանվում է հին աշխարհակարգն ու ծնվում նորը՝ առաջ բերելով գլոբալ տուրբուլենտություն, ու հենց դրա հետևանք էր նաև 44-օրյա պատերազմը: Այսինքն՝ մեր տարածաշրջանում կատարվողն ուղիղ արտացոլանքն է համաշխարհային գլոբալ պրոցեսների:

Մյուս կողմից՝ համաշխարհային ներկայիս իրողությունների ու պրոցեսների հանդեպ գերզգայուն է Հայաստանը ոչ միայն այն պատճառով, որ մեր երկիրն էապես թուլացել է՝ ունենալով թուրքերի պես թշնամիներ, այլև այն, որ Իրանը մեզ սահմանակից երկիր է, իսկ այդ երկրի շուրջ տոտալ պատերազմ կարող է ամեն պահ բռնկվել՝ նկատի ունենալով Թրամփի քաղաքականությունը: Իսկ թե ինչ կարող է դա նշանակել ծովիկների լծի տակ հայտնված երկրի համար, նկարագրելն իսկ ավելորդ է: TRIPP-ը իրականում կարող է դառնալ իսկական փորձություն մեզ համար հատկապես աշխարհաքաղաքական առումով. Կովկասում ամերիկյան ուղիղ ներկայությունը ծնելու է լրջագույն հակազդցություն, որին դիմակայելու գործուն մեխանիզմներ ու կարողություններ Հայաստանը չունի, բնականաբար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment