Ավստրալիան ԱՄՆ է ուղարկել վեց ռազմական ինքնաթիռ և ավելի քան 220 օդաչու՝ մասնակցելու Red Flag Nellis և Bamboo Eagle 26-1 զորավարժություններին։ Այդ մասին ասվում է երկրի Պաշտպանության նախարարության հայտարարությունում։
«Ավստրալիայի ռազմաօդային ուժերը Նևադա նահանգի «Նելլիսի» ռազմաօդային բազա են տեղափոխել վեց F-35A Lightning II կործանիչ և E-7A Wedgetail վաղ նախազգուշացման ու օդային վերահսկման ինքնաթիռ, ինչպես նաև գործուղել են 227 օդաչու՝ մասնակցելու օդային մարտերի պատրաստության վարժանքներին, որոնց կմասնակցեն նաև ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի ռազմական օդաչուները»,-նշվում է հաղորդագրությունում։
Ավստրալական զորախմբի հրամանատար Մեթյու Դևեսոնը, որի կազմում ընդգրկված են ոչ միայն օդաչուներ, այլև հրամանատարության և վերահսկման տակտիկական խումբ, հայտարարել է, որ զորավարժությունների ընթացքում ավստրալացի, ամերիկացի և բրիտանացի զինվորականները նախատեսում են «մշակել համատեղ գործողությունների հմտությունները և ամրապնդել փոխգործակցության կարողությունը հիմնական դաշնակիցների և գործընկերների հետ»։