Մեքսիկայի իշխանությունները մտադիր են նավթի մատակարարումների խնդիրը կարգավորել դիվանագիտական ճանապարհով՝ խուսափելով առճակատումից, իսկ այդ ընթացքում կղզի կուղարկվի մարդասիրական օգնություն։ Այդ մասին ասվում է Մեքսիկայի նախագահի վարչակազմի կողմից տարածված հայտարարությունում։
«Կուբա նավթի մատակարարումների հարցը կլուծվի դիվանագիտական ուղիներով, մինչ այդ կղզի կուղարկվեն առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ»,-ասվում է հայտարարության մեջ՝ մեջբերելով երկրի նախագահ Կլաուդիա Շեյնբաումի խոսքերը։
Պետության ղեկավարը վերահաստատել է Մեխիկոյի հավատարմությունը կուբայական ժողովրդին աջակցելուն և նշել, որ վառելիքի մատակարարման մեխանիզմների որոնումն իրականացվում է «մարդասիրական նկատառումներից ելնելով»։
Փաստաթղթում նաև ընդգծվում է, որ Մեքսիկայի հարաբերությունները բոլոր երկրների հետ հիմնված են հարգանքի և համերաշխության սկզբունքների վրա։
Շեյնբաումը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ վերջերս կայացած հեռախոսազրույցը բնութագրել է որպես հարգալից՝ հավելելով, որ կողմերը առաջ են շարժվում առևտրի և անվտանգության ոլորտներում համաձայնությունների ձեռքբերման ուղղությամբ։