Պատմական ելույթ․ Սանոսյանն ամփոփել է Հայաստանի հավաքականի ուղին Եվրո-2026-ում

Վլադիմիր Սանոսյանը սոցիալական ցանցերում հուզիչ գրառմամբ անդրադարձել է ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի մրցելույթներին Եվրոպայի առաջնությունում։

Ֆուտբոլիստը շեշտել է, որ թեև մրցաշարն ավարտված է, սակայն գրանցված արդյունքը ոչ թե պարտություն է, այլ մեծագույն ձեռքբերում, քանի որ մեր ընտրանին ընդգրկվել է Եվրոպայի լավագույն ութնյակի կազմում։

«Սա պարտություն չէ, այլ ձեռքբերում։ Մենք Եվրոպայի լավագույն ութնյակում ենք։

Թեև մրցաշարը մեզ համար ավարտվեց, սակայն մեծ պատիվ էր ազգային հավաքականի հետ մասնակցել նման խոշոր մրցաշարի և արժանի նորամուտ նշել։ Մենք պատմություն կերտեցինք։

Հպարտ եմ իմ թիմով։ Շնորհակալություն բոլորին, ովքեր մեր կողքին էին և աջակցում էին մեզ»,- գրել է Սանոսյանը սոցիալական ցանցերում, փոխանցում է armsport.am-ը:

Հիշեցնենք, որ Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմի համար սա նորամուտային մասնակցություն էր Եվրոպայի առաջնությանը, որն իսկապես ստացվեց տպավորիչ։ B խմբում վաստակելով 7 միավոր՝ ֆուտզալիստները զբաղեցրել էին առաջին հորիզոնականը և դուրս եկել քառորդ եզրափակիչ։ Մեդալների համար պայքարը կանգ առավ միայն փլեյ-օֆֆ փուլում, որտեղ Հայաստանի հավաքականը 0:3 հաշվով զիջեց Խորվաթիայի ընտրանուն։

Leave a Comment