Ռեալը դրամատիկ պայքարում հաղթեց Ռայո Վալեկանոյին

Իսպանական Լա Լիգայի 22-րդ տուրի շրջանակում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» մարզադաշտում ընդունել էր «Ռայո Վալեկանոյին»։ Գրում է Armsport-ը:

Հանդիպումն անցավ չափազանց լարված պայքարում և ավարտվեց տանտերերի դրամատիկ հաղթանակով՝ 2:1 հաշվով։

​Հանդիպման հաշիվը 15-րդ րոպեին բացեց «Արքայական ակումբի» բրազիլացի վինգեր Վինիսիուս Ժունիորը։ Երկրորդ խաղակեսի սկզբնամասում՝ 49-րդ րոպեին, հյուրերը կարողացան վերականգնել հաշվի հավասարությունը․ գոլի հեղինակ դարձավ Խորխե դե Ֆրուտոսը։

​Խաղի վերջնամասում կրքերը թեժացան․ 81-րդ րոպեին «Ռայո Վալեկանոյի» կիսապաշտպան Պատե Սիսը ուղիղ կարմիր քարտով հեռացվեց խաղադաշտից՝ թիմին թողնելով 10 հոգով։ Թվային առավելությունը Ալվարո Արբելոան սաները կարողացան իրացնել միայն ավելացված ժամանակի վերջնամասում։

90+9-րդ րոպեին նշանակված 11-մետրանոց հարվածը սառնասրտորեն իրացրեց Կիլիան Մբապեն՝ «Ռեալին» պարգևելով կարևորագույն 3 միավոր։

​Այս հաղթանակից հետո Մադրիդի «Ռեալը» վաստակեց 54 միավոր և ամրապնդվեց մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում։ «Ռայո Վալեկանոն» 22 միավորով 16-րդն է։

Leave a Comment