ՌԴ Էսենտուկի քաղաքում հավաք է եղել՝ հաջակցության Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու։ Հայ համայնքի ներկայացուցիչները ABC Media-ի հետ զրույցում խոսել են ակցիայի նպատակի մասին։
«Գիտակցելով Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ դերը հայ ազգի և հայրենիքի ձևավորման գործում՝
մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել այն բոլոր գործողությունները, որոնք ուղղված են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վարկաբեկմանը, հեղինակության խաթարմանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ իրականացվող հարձակումներին, ազգային պառակտման խորացմանը։ Մենք վճռականորեն պահանջում ենք ազատ արձակել բարձրաստիճան հոգևորականներին, Եկեղեցու աջակիցներին և ազգային բարեգործներին, որոնք անազատության մեջ են»,- ասել են կազմակերպիչները։
Տեր Հայկազուն քահանա Սահակյանը, անդրադառնալով ABC Media-ի հարցին, թե ինչպես են պատկերացնում եպոսկոպոսաց ժողովն այն դեպքում, երբ ԳՀԽ անդամները Հայաստանից դուրս գալու արգելք ունեն, ասել է. «Կարո՞ղ են այս կերպ խոչընդոտել եպիսկոպոսաց ժողովի կայացմանը. մասնակիցներին ֆիզիկապես հավաքելուն գուցե խանգարեն, բայց այլ ճանապարհներ ևս կան։ Մայր Աթոռը կկայացնի որոշումը, Վեհափառ հայրապետն ու բարձրաստիճան հոգևորականները զբաղվում են այյ հարցով և ճիշտ լուծումներ կտան»,- ասել է Հայկազուն քահանան։
Նա նշել է, որ ինքն ու իրենց հոգևոր համայնքն աղոթում են հալածող հոգևորականների համար։ Հայկազուն քահանայի խոսքով՝ ողբերգություն է տեսնել իրեն կրթած հոգևորականներին կեղծ «բարենորոգչական» ծրագրեր իրականացնելիս։ «Մենք կարող ենք աղոթքով ու հավատով հաղթահարել այն փորձությունները, որոնցում հայտնվել ենք»,-եզրափակել է Հայկազուն քահանա Սահակյանը։