«Հաջորդ եռակողմ հանդիպումները նշանակված են փետրվարի 4-ին և 5-ին Աբու Դաբիում». Զելենսկի | ՄԱՄՈՒԼ.ամ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման հարցով Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա Աբու Դաբիում փետրվարի 4-5-ը։

«Մեր բանակցային թիմը հենց նոր զեկույց ներկայացրեց։ Հաջորդ եռակողմ հանդիպումները նշանակված են փետրվարի 4-ին և 5-ին Աբու Դաբիում։ Ուկրաինան պատրաստ է բովանդակալից բանակցությունների, և մենք շահագրգռված ենք, որ արդյունքը մեզ մոտեցնի պատերազմի իրական և արժանապատիվ ավարտին։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր օգնում են»,- գրել է Զելենսկին իր թելեգրամյան ալիքում։

Leave a Comment