Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, Եվրոպական խաղերի փոխչեմպիոն, հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի նախկին անդամ Միհրան Հարությունյանը երկարատեւ դադարից հետո առաջին հաղթանակը տարավ խառը մենամարտերում:
Լոս Անջելեսում անցկացված UpNextFighting 30 մրցաշարում 66,5 կգ քաշային կարգում Հարությունյան մենամարտեց ամերիկացի Շեյն Տորեսի եւ հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ:
Մենամարտը կանգնեցվեց 4-րդ ռաունդում:
«Շատ բարդ մենամարտ էր: Մրցակիցս բավականին ուժեղ էր: Ինձ այս հաղթանակը բարդ տրվեց, քանի որ ես երկար ժամանակ չէի մենամարտել, չէի մարզվում, ոչինչ չէի անում, մարզում էի երեխաներին: Որոշեցի վերադառնալ եւ նորից պայքարել: Այս հաղթանակի համար շնորհակալ եմ իմ թիմին, մարզիկներին, իմ մենեջերին՝ մենամարտի հնարավորություն տալու համար»,- հաղթանակից հետո ասաց Միհրան Հարությունյանը:
Օլիմպիական փոխչեմպիոնն օկտագոնում հաղթանակը նշեց 1-ամյա որդու հետ:
Հարությունյանը օկտագոնից բացակայում է8 շուրջ 2 տարի։ Նախորդ մենամարտը տեղի է8 ունեցել 2023 թ. օգոստոսի 22-ին Լոս Անջելեսում, որտեղ օլիմպիական փոխչեմպիոնը ժամանակից շուտ առաջին ռաունդում հաղթել է8 ԱՄՆ ներկայացնող «Տարզան» մականունով 40-ամյա Դավիդ Դուգլասը։
Միհրան Հարությունյանը MMA-ում անցկացրել է 8 մենամարտ, տարել 7 հաղթանակ եւ կրել մեկ պարտություն:
MMA մարտիկը ներկայացնում է ամերիկյան UpNextFighting (UNF) ընկերությունը։