Լուիզիանայում տոնական շքերթի ժամանակ հրաձգությունից վիրավորվել է 5 մարդ, այդ թվում՝ վեց տարեկան երեխա





Աշխարհ


Վեց տարեկան երեխա և ևս չորս մարդ են վիրավորվել հրաձգության հետևանքով, որը տեղի է ունեցել շաբաթ օրը Լուիզիանայի փոքր քաղաքում անցկացվող շքերթի ժամանակ, հայտնում է Associated Press-ը։

Հրաձգությունից հետո մարդիկ սկսել են խուճապահար փախչել՝ ապաստարան որոնելով, հայտնել են իշխանությունները։

Իստ-Ֆելիսիանա շրջանի շերիֆ Ջեֆ Թրեվիսը լրագրողներին ասել է, որ հրաձգությունը տեղի է ունեցել Քլինթոն քաղաքի արվարձանում Մարդի Գրայի շքերթի մեկնարկից քիչ անց։

Ըստ նրա, քննիչները փորձում են տեղեկություններ հավաքել՝ հասկանալու, թե ինչ է տեղի ունեցել, ինչու և ով է պատասխանատու, սակայն այդ հարցերի պատասխանները դեռևս չեն ստացվել, չնայած որ շքերթին ներգրավված էին լրացուցիչ իրավապահ ուժեր։

Թրեվիսը նշել է, որ այդ տարածքի երեք մարդ, որոնց մոտ եղել է հրազեն, ձերբակալվել են, սակայն առայժմ պարզ չէ՝ արդյո՞ք, նրանք առնչություն ունեն կրակոցներին։

Նահանգապետ Ջեֆ Լենդրին արձագանքել է հրաձգությանը՝ դրանք անվանելով «սարսափելի և անընդունելի»։

Վիրավորների վիճակի մասին տեղեկություններ առայժմ չկան։





Leave a Comment