Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը 0:3 հաշվով զիջեց Խորվաթիայի ընտրանուն


Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ավարտեց ելույթները Եվրոպայի առաջնությունում, հայտնում են  Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։


 


Քառորդ եզրափակիչում Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը 0:3 հաշվով զիջեց Խորվաթիայի ընտրանուն և լքեց պայքարը: 


 


Հիշեցնենք, որ ընտրանին պատմության մեջ առաջին անգամ էր մասնակցում Եվրոպայի առաջնությանը: B խմբում Հայաստանի ազգային հավաքականը 7 միավորով գրավել էր առաջին տեղը: 

Leave a Comment