Ուիթքոֆը հայտարարել է Դմիտրիևի հետ Ուկրաինայի հարցով արդյունավետ բանակցություններ վարելու մասին

Ամերիկացի պաշտոնյաները Ֆլորիդայում արդյունավետ բանակցություններ են վարել Ռուսաստանի նախագահի` արտասահմանյան երկրների հետ ներդրումների և տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի հետ, շաբաթ օրը հայտնել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը։

«Այսօր Ֆլորիդայում Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը արդյունավետ և կառուցողական հանդիպումներ է անցկացրել՝ ուկրաինական հակամարտության խաղաղ կարգավորման ԱՄՆ միջնորդական ջանքերի շրջանակներում», – գրել է նա X սոցիալական ցանցում։

Ուիթքոֆի խոսքով՝ այս բանակցություններից հետո «իրենք ոգևորված են, որ Ռուսաստանը աշխատում է Ուկրաինայում խաղաղության հասնելու ուղղությամբ»։

Նա հավելել է, որ իրենից բացի Դմիտրիևի հետ հանդիպմանը ներկա են եղել ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, գործարար Ջարեդ Քուշները և Սպիտակ տան խորհրդական Ջոշ Գրուենբաումը։

Կիրիլ Դմիտրիևը, իր հերթին, հայտարարել է, որ շաբաթ օրվա բանակցությունների ընթացքում քննարկել է ինչպես ուկրաինական կարգավորման հարցը, այնպես էլ Միացյալ Նահանգների հետ տնտեսական համագործակցությունը։

«Կառուցողական հանդիպում ամերիկյան պատվիրակության հետ՝ խաղաղ կարգավորման շուրջ։ Բացի այդ, արդյունավետ քննարկումներ են տեղի ունեցել տնտեսության հարցերով ԱՄՆ-Ռուսաստան աշխատանքային խմբի շրջանակներում», – գրել է նա սոցիալական ցանցերում։

Leave a Comment