
ՀԱԵ Գուգարաց թեմի առաջնորդ Հովնան եպիսկոպոս Հակոբյանին ՔԿ-ն իբրև մեղադրյալ է ներգրավվել քրեական գործում և տվել ստորագրություն չհեռանալու մասին։ Այսպես իշխանությունները խոչընդոտում են, որպեսզի ազդեցիկ հոգևորականները չմեկնեն Ավստրիա ու չմասնակցեն Եպիսկոպոսաց ժողովին։ Այս մասին լրագրողներին հայտնել է փաստաբան Արմինե Ֆանյանը։
Հաղորդվում է, որ Հովնան սրբազանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը․ լրագրողներին հայտնեց փաստաբան Արմինե Ֆանյանը։
Նշենք, որ ՀԱԵ Սյունիքի թեմի առաջնորդ Մակար եպիսկոպոս Հակոբյանի հանդեպ նույնպես քրեական գործ է հարուցվել, սակայն ՔԿ-ում արգելել են լրագրողներին հայտնել, թե նա ինչ կարգավիճակում է, և արդյո՞ք տվել է ստորագրություն չհեռանալու մասին։
Նաթան, Վահան, Հայկազուն և Մուշեղ սրբազանները նույնպես ժամանեցին ՔԿ։ Ամենայն հավանականությամբ, նրանց նկատմամբ նույնպես մեղադրանք կառաջադրվի, որից հետո կվերցվի ստորագրություն՝ բացակայության արգելքի մասին։
Այսպիսով, իշխանությունները, ինչպես պնդում են փաստաբանները, փորձում են հասնել Ավստրիայում փետրվարի 13-16-ին ծրագրված եպիսկոպոսաց ժողովի վիժեցմանը։
Հիշեցնենք, այսօր առավոտվանից ոստիկանության միջոցով ծանուցագրեր են հանձնվում Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամներին որպես մեղադրյալ այսօր Քննչական կոմիտե ներկայանալու համար: Խոսքը, մասնավորապես կապված է Մասացյոտի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին կարգալույծ անելու Գերագույն Խորհրդի որոշման հետ։ Սրբազանները հրավիրվել են Քննչական կոմիտե՝ միանգամից մեղադրյալի կարգավիճակով։